ՎՎարդան Հովսեփյան

ՆԱՏՕ-ն չի ծրագրել իր շարքերն ընդունել Վրաստանին՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի

ՆԱՏՕ-ն չի ծրագրել իր շարքերն ընդունել Վրաստանին՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմյուլերը հայտարարել է, որ չի քննարկվել Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Թբիլիսիի անդամակցության ծրագիրը, որն ընդունվել  է 2008-ին՝ Բուխարեստում, դեռ օրակարգում է, բայց ՆԱՏՕ-ի ղեկավարությունը դրա համար ժամկետ չի սահմանել:

Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի սկզբին էլ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն առաջարկել էր Վրաստանին Դաշինք ընդունել պայմանով, որ կազմակերպության հավաքական անվտանգության կանոնադրության հինգերորդ հոդվածը չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում