ԳԳոհար Սիմոնյան

Վերջին 48 ժամվա ընթացքում Եմենի հյուսիսը ռմբակոծվել է շուրջ 50 անգամ

Վերջին 48 ժամվա ընթացքում  Եմենի հյուսիսը ռմբակոծվել է շուրջ 50 անգամ

Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին կիրակի երեկոյան հայտարարել է, որ միայն վերջին 48 ժամվա ընթացքում Սաուդյան կոալիցիայի կործանիչներն ավելի քան 50 անգամ են ռմբակոծել իրենց երկրի տարբեր շրջանները: Ընդ որում՝ հյուսիսում գտնվող Սաադայի նահանգները և Հիջայի հյուսիս-արևմուտքն ամենաշա՛տն են ենթարկվել հարձակումների: 

Սարին, սակայն, զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չի հաղորդել:

Հիշեցնենք, որ Եմենում սանձազերծված պատերազմի ընթացքում մինչ օրս գրանցվել են ավելի քան 16 հազար զոհեր, վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ, տեղահանվել են միլիոնավոր բնակիչներ, երկրում առկա է սննդի և դեղորայքի խիստ պակաս, իսկ ՄԱԿ-ի որակմամբ՝ հումանիտար աղետ։  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում