ԳԳոհար Սիմոնյան

Աթենքը մտադրություն չունի անդամակցել Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային դաշինքին

Աթենքը մտադրություն չունի անդամակցել Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային դաշինքին

Հունաստանի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դիակոպուլոսը Կատարում հայտարարել է, որ Աթենքը մտադրություն չունի անդամակցել Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային դաշինքին: Ըստ Դիակոպուլոսի՝ Հունաստանը զինուժ չի ուղարկի Հորմուզի նեղուց և Պարսից ծոց:

Հիշեցնենք, որ 2018-ին, Իրանի հետ կնքված ՀԳՀԾ-ն միակողմանի չեղարկելուց հետո, ԱՄՆ-ը փորձում է Իրանի վրա ճնշում գործադրել՝ ներգրավելով նաև տարածաշրջանի երկրներին, իսկ Սպիտակ տունը հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմածովային դաշինք ձևավորել Պարսից ծոցում: Թրամփի վարչակազմի ջանքերը, սակայն, մինչ այժմ պտուղներ չեն տվել, որովհետև դեռ ոչ մի երկիր հրապարակավ չի հայտարարել Դաշինքին միանալու մասին։

Հիշեցնենք նաև, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում Համաշխարհային անվտանգության ֆորում է հրավիրվել, որի շրջանակներում էլ հայտարարությամբ է հանդես եկել Ալեքսանդր Դիակոպուլոսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում