ՄՄարի Կոստանյան

Զախարովայի գնահատականը՝ Թրամփի ուշագրավ նամակի ոճին

Զախարովայի գնահատականը՝ Թրամփի ուշագրավ նամակի ոճին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի նամակի ոճը:

«Նամակագրական ժանրի այս ոճը ներառվելու է միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների մասին դասագրքերում: Սա է Միացյալ Նահանգների ոճը, քաղաքական համակարգի ոճը, գործընկերների հետ հարաբերությունների ոճը»,- ասել է Մարիա Զախարովան НТВ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ժամանակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝  Սիրիա Թուրքիայի ներխուժման օրը, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին գրել  էր նամակ, որում կոչ էր արել հիմարություն չանել ու նախապես մտածել իր քայլերի մասին: Հայտնի է դարձել, որ Էրդողանն աղբաման էր նետել նամակը: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թրամփի նամակը «որևէ առնչություն չունի քաղաքավարության հետ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում