ԱՄՆ նախագահի դեմ քննադատությունները շարունակվում են երկրի ներսում: ԱՄՆ հանրապետական սենատոր Միթչ ՄըքՔոնելը խիստ քննադատել է Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու Թրամփի որոշումը: Սենատորը Սպիտակ տան ղեկավարի քայլը որակել է որպես «ռազմավարական մղձավանջ»:
«Սիրիայից ամերիկյան զորախմբերի դուրսբերումը ռազմավարական լուրջ սխալ էր: Դա ամերիկացիներին ու հայրենիքը քիչ անվտանգ կդարձնի, կզորացնի մեր թշնամիներին և կթուլացնի կարևոր դաշինքները»:










