ՄՄարի Կոստանյան

Կատալոնիայում համազգային գործադուլի ժամանակ վիրավորվել է մոտ 100 մարդ

Կատալոնիայում համազգային գործադուլի ժամանակ վիրավորվել է մոտ 100 մարդ

Իրավիճակը Կատալոնիայում ժամառժամ է թեժանում: Իսպանական երկրամասի տարբեր բնակավայրերում բախումներով ուղեկցվող անկարգությունների ժամանակ վիրավորների թիվը հասել է 100-ի: Վիրավորներ կան նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների շարքում: Երեք տասնյակից ավելի մարդ բերման է ենթարկվել, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կատալոնիայի տարբեր բնակավայրերում փակվել են փողոցներ, կառուցվել են  բարիկադներ, ավերվել են սրճարաններ ու խանութներ: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:  Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են անցունքաբեր գազ ու մահակներ: Մեկ շաբաթ առաջ Կատալոնիայում սկսված խռովությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 650 մարդ: Բերման են ենթարկվել մոտ 130-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում