ՄՄարիամ Պետրոսյան

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է

«Ռոմայի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարք է վերադարձել:

Հայ ֆուտբոլիստը մարզումից լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու թողել հետևյալ գրառումը․ «Վերադառնալով իմ վնասվածքից հետո»։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: 

 Հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի ընտրանու վերջին 2 հանդիպումները, որում ազգային թիմը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում նախ ոչ-ոքի է խաղացել Լիխտենշտեյնի հավաքականի հետ (1-1), ապա 0-3 հաշվով պարտություն կրել ֆիններից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում