Փասադենայի Հիշատակի այգում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կոթող տեղադրվեց

Փասադենայի Հիշատակի այգում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին  կոթող տեղադրվեց

Փասադենայի Հիշատակի այգում՝ Վիետնամի եւ քաղաքացիական պատերազմների զոհերին նվիրված հուշարձանների կողքին, այսուհետ վեր կխոյանա Հայոց Ցեղասպանության զոհերի հիատակին նվիրված կոթողը: Հեղինակը Դիզայնի Արվեստի քոլեջի սան Քեթրին Մինարդն է: Նրա մտահղացմամբ 5 մ-ոց մետաղյա եռոտանին հիշեցնում է կախաղանները, որոնցից թուրքերը կախեցին հայ մտավորականներին: 21 վայրկյանի պարբերականությամբ եռոտանու վերեւից մեկ կաթիլ ջուր է կաթում, որը մեկ տարում կկազմի մեկ ու կես միլիոն արցունք՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Մեկ րոպեում երեք կաթիլ՝ ասել է թե՝ րոպեում երեք հայի կորուստ, որը կազմում է օրական 4 109 հայի սպանություն: Այցելուները կարող են նստել հուշակոթողի կողքին, հաշվել ու պատկերացնել՝ Ցեղասպանություն ողբերգության մասշտաբն ու հանցագործության ծանրությունը: Հուշարձանի հատակին հավերժության նշանն է, շուրջը՝ հայերեն եւ անգլերեն գրառումներ օտարներին իրազեկելու համար: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում