ՄՄարիամ Պետրոսյան

Ճապոնիայի կայսեր օծմանը կմասնակցի 174 երկրի ներկայացուցիչ

Ճապոնիայի կայսեր օծմանը կմասնակցի 174 երկրի ներկայացուցիչ

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի թագադրման գլխավոր արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, կմասնակցի 174 երկրի ավելի քան 2000 ներկայացուցիչ: Այս մասին այսօր հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունից: Օտարերկրյա հյուրերի թվում կլինի նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը:

Իսկ պաշտոնական միջոցառմանն ուղեկցող տոնական շքերթը հետաձգվել է: Պատճառը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած հզոր «Հագիբիս» թայֆունն էր, որի հետևանքով զոհվել էր 78 մարդ: Տոնական շքերթը կկայանա նոյեմբերի 10-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում