ՎՎահե Դավթյան

Դեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ԱՄՆ զինծառայողների հետ

Դեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ԱՄՆ զինծառայողների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։

Նշվում է, որ «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում