ՀՀայկ Նավասարդյան

Սպիտակ տունը հրապարակել է Զելենսկու և Թրամփի լուսանկարը Ուկրաինայի քարտեզի ֆոնին

Սպիտակ տունը հրապարակել է Զելենսկու և Թրամփի լուսանկարը Ուկրաինայի քարտեզի ֆոնին

Սպիտակ տունը հրապարակել է Զելենսկու և Թրամփի լուսանկարը։

 
Հրապարակված լուսանկարում Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահները կանգնած են Ուկրաինայի քարտեզի ֆոնին, որի վրա նշված են տարածքներ, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից: Քարտեզը նրանց հանդիպման ժամանակ գտնվում էր Օվալաձև գրասենյակում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն ավարտվել է, մեկնարկել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում