ԳԳոհար Սիմոնյան

Միլոշ Զեմանը Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակից է

Միլոշ Զեմանը Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակից է

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն Անկարայի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակից է: Նա հայտարարել է, որ Թուրքիան ռազմական հանցագործություն է կատարել Սիրիայի հյուսիսում, հետևաբար՝ ԵՄ-ին նրա անդամակցությունը բացառվում է: Ըստ Զեմանի՝ Էրդողանը Սիրիա ներխուժմամբ հաստատեց, որ իսլամականացնում է հասարակությունը: Չեխիայի նախագահը նաև պնդել է, որ Անկարան մասնակցել Է «ԴԱԻՇ»-ի ֆինանսավորմանը:

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներն էլ Բրյուսելում հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում՝ ի գիտություն ընդունելով նաև ռազմական գործողության ժամանակավոր դադարեցումը տարածաշրջանում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում