ԳԳոհար Սիմոնյան

Կկարողանա՞ Պենտագոնը միջուկային զենքը դուրս բերել Թուրքիայից

Կկարողանա՞ Պենտագոնը միջուկային զենքը դուրս բերել Թուրքիայից

ԱՄՆ նախագահի անսպասելի խոստովանությունն այն մասին, որ թուրքական տարածքում պահվում են ամերիկյան միջուկային մարտագլխիկներ, ցնցել է միջազգային հանրությանը: Մինչև այժմ ԱՄՆ պաշտոնյաները հրապարակայնորեն չեն մեկնաբանել ԱՄՆ-ից դուրս միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ տեղեկությունները և չեն ընդունել, որ այդպիսի զինանոցներ գոյություն ունեն: Եվ ահա այժմ ԱՄՆ նախագահը մտահոգված է՝ կկարողանա՞, արդյոք, պահպանել հասանելիությունն այդ զենքին և երաշխավորել դրա անվտանգությունը:

Ըստ ամերիկյան անանուն աղբյուրի՝ «միջուկային մարտագլխիկներն այսօր նախագահ Էրդողանի պատանդներն են»: Փաստորեն, զենքը ոչ կարելի է  դուրս բերել ռազմաբազայից, որովհետև դա վերջնականորեն կփչացնի Վաշինգտոնի և Անկարայի դաշնակցային հարաբերությունները, ոչ էլ, անվտանգության նկատառումներով, կարելի է թողնել զինանոցում՝ երկու երկրների միջև հասունացող հակամարտության պայմաններում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում