ԿԿարմեն Ղուկասյան

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

 

Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։
 

 

Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-15 տարեկան 100 երեխա։ Նրանց ուղեկցել են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։
 

 

Ամառային ճամբարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցությամբ՝ սկսած նախորդ տարվանից․ համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
 
 

 

Ծրագիրը շարունակական է և նպատակ ունի ապահովել ընդհանուր առմամբ շուրջ 1000 տեղահանված երեխայի մասնակցությունն ամառային ճամբարին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում