ՄՄարի Կոստանյան

Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պետք է ստանձնի Սիրիան. Կրեմլ

Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պետք է ստանձնի Սիրիան. Կրեմլ

ՌԴ-ը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մասնավորապես անհանգստացած է սիրիացի փախստականների համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցի շուրջ հանդիպելու են հոկտեմբերի 22-ին Սոչիում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում