ՄՄարի Կոստանյան

«Լավ տղա» մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր. Թրամփի նամակը՝ Էրդողանին

«Լավ տղա» մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր. Թրամփի նամակը՝ Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը, թերևս, դիվանագիտության պատմության մեջ երբևէ արձանագրված ամենաուշագրավ ուղերձը լինի: Այն Էրդողանին է հասցեագրվել հոկտեմբերի 9-ին, սակայն, մամուլին միայն այսօր է հայտնի դարձել դրա մասին: 

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ռեջեփ Թայիփ Էրդողան, եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար և չե՛մ լինի։ Ես արդեն իսկ Ձեզ մի փոքր օրինակ եմ ցույց տվել՝ հանձին պաստոր Բրանսոնի։Ես բավական ջանք եմ գործադրել՝ Ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարո՛ղ եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը ցանկանում է բանակցել Ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որ նախկինում երբեք չէին անի։ Ես գաղտնի կերպով կցում եմ նրա՝ ինձ ուղղված նամակը, որ հենց նոր եմ ստացել։Պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը Ձեզ ընդմիշտ կնայի որպես սատանայի։

«Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր: Կզանգեմ, անկեղծորեն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում