ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանի արտգործնախարարը՝ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների մասին

Ադրբեջանի արտգործնախարարը՝ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների մասին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիները կարող են այցելել իրենց հանրապետություն, սակայն, ղարաբաղյան հակամարտության հուզական ֆոնից խուսափելու համար, այդ մասին պետք է իրազեկեն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը: 

«Մենք հետևյալն ենք ասում. եթե կան հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիներ, որոնք ցանկանում են գալ Ադրբեջան՝ Աստծո սիրուն: Սակայն, նրանք այդ մասին պետք է առնվազն մեր դեսպանատանը նախապես տեղեկացնեն, քանի որ Ռուսաստանի հետ մենք վիզային ռեժիմ չունենք: Նախապես ստացված տեղեկությունը մեզ հնարավորություն կտա խուսափել որևէ միջադեպից՝ հաշվի առնելով հակամարտության վերաբերյալ Ադրբեջանում առկա հուզական ֆոնը: Ռուսական կողմի հետ մենք մշտապես անկեղծ ենք խոսում այս թեմայով»,-ասել է Մամեդյարովը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում