ՄՄարի Կոստանյան

Կատալոնիայում գիշերային անկարգություններից տուժել է 24 ոստիկան

Կատալոնիայում գիշերային անկարգություններից տուժել է 24 ոստիկան

Կատալոնիայի մայրաքաղաքում այս գիշեր կրկին անհանգիստ էր: Բարսելոնայում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ բախումներ են եղել իրավապահ մարմինների ու ակտիվիստների միջև: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 24 ոստիկան: Աճում է նաև բերման ենթարկվածների թիվը: Պաշտոնական վերջին տվյալով՝  բերման է ենթարկվել 32 կարգազանց: Ընդհանուր առմամբ՝ ցույցերին մասնակցել է 20 հազար մարդ: Նրանք հրկիզել են աղբամաններ ու ավտոմեքենաներ, կոտրել են ցուցափեղկեր, արգելափակել են ճանապարհներ: 

Հիշեցնենք, որ Կատալոնիայում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը ազատազրկման էր դատապարտել երկրամասի նախկին քաղաքական գործիչներին, որոնք մեղադրվում էին Կատալոնիայում անկախության անօրինական հանրաքվեի անցկացմանը ներգրավվելու համար: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում