ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանում սկսվել է առաջին ԱԷԿ-ի շինարարությունը

Ղազախստանում սկսվել է առաջին ԱԷԿ-ի շինարարությունը

Ղազախստանում տրվել է առաջին ատոմակայանի կառուցման մեկնարկը: Ուլկեն գյուղի մոտակայքում ուրբաթ սկսվել են ինժեներական հետազոտությունները՝ ԱԷԿ-ի կառուցման համար օպտիմալ տեղանք ընտրելու և նախագծային փաստաթղթեր պատրաստելու համար։ Աշխատանքների մեկնարկին մասնակցում են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ղազախստանում առաջին ԱԷԿ-ը կկառուցի «Ռոսատոմը»։ Ռուսական ընկերությունն Աստանայի հետ ստորագրել է երկու ВВЕР-1200 ատոմային էներգաբլոկի կառուցման ճանապարհային քարտեզը։ Կայանի շինարարությունը կտևի մոտավորապես 11 տարի և կարող է ավարտվել 2035-2036 թվականներին։ Կառուցման համար մշակվում է Ռուսաստանի Դաշնության հաշվին պետական արտահանման ֆինանսավորում ներգրավելու հարցը։

Ատոմային էլեկտրակայանի կառուցման արժեքը կարող է կազմել 14-15 միլիարդ դոլար, ասել է Ատոմային էներգիայի գործակալության նախագահը։ Միաժամանակ չի բացառվում այդ արժեքի վերանայում՝ տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակելուց հետո։ Իշխանությունների կարծիքով՝ դա պատրաստ կլինի 2025 թվականի դեկտեմբերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում