ՄՄարիամ Մխիթարյան

Հանթեր Բայդենը հարցազրույց է տվել BBC-ին

Հանթեր Բայդենը հարցազրույց է տվել BBC-ին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին ՝ Հանթեր Բայդենը, իր առաջին հարցազրույցն է տվել BBC-ին սկանդալից հետո՝ կապված ուկրաինական «Բուրիսմա» ընկերության հետ իր կապերը հետաքննելու նախագահ Թրամփի համառ պահանջի հետ: Հանթեր Բայդենը հայտարարել է, որ իր աշխատանքը երբևէ չի քննարկել հոր հետ, երբեք ապօրինի բան չի արել: Հանթեր Բայդենը քաղաքական սկանդալի կենտրոնում հայտնվեց Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն վերսկսել «Բուրիսմայի» հետաքննությունը: Այս խոսակցությունից առաջ Թրամփը հետաձգել է գրեթե 400 մլն դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային, իսկ նրա ներկայացուցիչները Զելենսկու այցը Սպիտակ տուն կապել են հետաքննությունների վերսկսման հետ: Դեմոկրատները հայտարարում են, որ այդ գործողություններով նախագահը փորձում է օգտագործել իր ազդեցությունը` իր քաղաքական հակառակորդին վարկաբեկող նյութեր ստանալու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում