ԳԳոհար Սարգսյան

Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը. Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը. Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումից հետո։

«Ես այսօր խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Ուշադրության կենտրոնում պատերազմի ավարտն էր։ Նա շատ լավ տեղեկացված է ռուսական հարվածների և առաջնագծում տիրող իրավիճակի մասին։ Գիտի նաև, որ ռուսները հիմա փորձում են ինտենսիվացնել իրենց հարձակումները։

Ուկրաինան լիովին աջակցում է անհապաղ հրադադարի ամերիկյան առաջարկին: Մենք արդեն փորձել ենք բազմաթիվ տարբեր ձևաչափեր՝ մարտերը, այս սպանությունները դադարեցնելու համար:

Այս պատերազմի արմատական պատճառը հարևաններին վերահսկելու Ռուսաստանի ցանկությունն է: Եթե դա չլիներ, պատերազմ չէր լինի։

Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը, Միացյալ Նահանգների ճնշումը, պատերազմը շարունակելու դեպքում ավելի խիստ պատժամիջոցների սպառնալիքը։ Պատժամիջոցների հիմնական  ոլորտը ռուսական նավթն է։ Որպեսզի Ռուսաստանը շարժվի դեպի խաղաղություն, նա պետք է սպառի պատերազմի համար անհրաժեշտ գումարը։

Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, և ես շնորհակալ եմ աշխարհում բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ», - գրել  է Զելենսկին իր Telegram ալիքում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում