ՄՄարո Թարվերդյան

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ:

 
«Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է:

 

Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:

 

Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող արական և իգական սեռի ներկայացուցիչներ։

Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն:

 

Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:

 

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։

 

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ:

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.edupolice.am կայք՝ հետևյալ հղմամբ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում