ՄՄարիամ Մխիթարյան

Կատալոնիայի անկախության կողմնակիցները պատրաստվում են գործադուլի

Կատալոնիայի անկախության կողմնակիցները պատրաստվում են գործադուլի

Կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ Իսպանիայի դատարանի կայացրած դատավճիռների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են:

Անկախության կողմնակիցները տարածաշրջանի տարբեր քաղաքներից շարժվել են Բարսելոնա՝ մասնակցելու համընդհանուր գործադուլին: Երեք օրվա ընթացքում «ազատության երթի» շարասյուներն անցնելու են 100 կիլոմետր:

Դատավճիռների հրապարակումից հետո սկսված անհնազանդության շարժման գագաթնակետը՝ Բարսելոնայի կենտրոնում իրավապահների հետ բախումներն էին: Արդյունքում 200 մարդ է տուժել, որոնցից 70-ը իրավապահներ են:

«Ազատության երթը» կազմակերպել են Կատալոնիայի ազգային վեհաժողովն ու Omnium Cultural հասարակական կազմակերպությունները, որոնց առաջնորդներ՝ Ժորդի Սանչեսը և Ժորդի Կուիշարը դատապարտվել են ինը տարվա բանտարկության:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում