ԼԼիլիթ Գասպարյան

Կիմ Չեն Ընի անհնազանդության խորհրդանշանը

Կիմ Չեն Ընի անհնազանդության խորհրդանշանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպիտակ նժույգով բարձրացել է հյուսիսկորեացիների համար սուրբ Պեկտու լեռը:

Սպիտակ նժույգն ու լեռը կարևոր նշանակություն ունեն Կիմի ընտանիքի դիցաբանության մեջ, և այցերը ազդարարում են խոշոր քաղաքականության քայլերը:

2013-ին Կիմը լեռ է բարձրացել իր հզոր քեռուն մահապատժի ենթարկելուց առաջ: 2018-ին՝ Սեուլի ու Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու կապակցությամբ: Վերլուծաբանները նշում են, որ այս անգամ Կիմ Չեն Ընը, լեռ բարձրանալով, ընդգծում է Հյուսիսային Կորեայի վճռականությունը` դիմակայել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռային ծրագրերի նկատմամբ միջազգային ճնշումներին: Լուսանկարները հրապարակվել են ԱՄՆ-ի հետ առաջին բանակցությունների տապալումից յոթ ամիս հետո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում