ԱԱսպրամ Սարատիկյան

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ արբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ:

Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային շրջանները ամեն տարի ընդլայնվում են՝ ընդգրկելով Կալիֆոռնիայի տարածքից 2 անգամ մեծ տարածք, ինչը փոխում է հաստատված ջրաբանական օրինաչափությունները:

 

Քաղցրահամ ջրի սակավության բացասական հետևանքները ապշեցուցիչ են: Աշխարհի բնակչության 75 %-ը ապրում է 101 երկրներում, որոնք վերջին 22 տարիների ընթացքում քաղցրահամ ջրի ճգնաժամ են ապրել: Միավորված ազգերի կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել հաջորդ 50-60 տարիների ընթացքում, մինչդեռ քաղցրահամ ջրի հասանելիությունը կտրուկ կնվազի։

 

​Ուսումնասիրությունը պարզել է, որ շրջադարձային կետը տեղի է ունեցել 2014-2015 թվականներին, որը համարվում է «մեգա Էլ Նինյո» ժամանակաշրջան։ Արդյունքում կլիմայական ծայրահեղ երևույթների կրկնելիությունը աճել է։ Միաժամանակ աճել է ստորգետնյա ջրերի օգտագործումը։

 

Մայրցամաքների «չորացումը» գերազանցել է սառցադաշտերի հալման տեմպին։ Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում՝ Եվրոպայում, ծայրահեղ երաշտի դեպքերը կտրուկ աճել են։ Բացի այդ, վերջին տասնամյակում Կանադայում և Ռուսաստանում ուժեղացել է ձյան և հավերժական սառույցի հալքը։

 

Ուսումնասիրությունները պարզել են, որ 2002 թվականից ի վեր միայն արևադարձային շրջաններն են շարունակել խոնավանալ, ինչը չի կանխատեսվել կլիմայի փոփոխության միջկառավարական հարթակի կլիմայական մոդելների կողմից։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում