ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանը հայտարարում է, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությանը մուտք չի տրամադրի միջուկային օբյեկտներ

Թեհրանը հայտարարում է, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությանը մուտք չի տրամադրի միջուկային օբյեկտներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներն Իրան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն չեն ունենա ստուգելու Իրանի միջուկային օբյեկտները: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։

«Մեջլիսի ընդունած օրենքների համաձայն՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությանը, ինչպես ցանկացած այլ օտարերկրյա տեսուչների, ոչ մի դեպքում չի տրամադրվի ֆիզիկական հասանելիություն իրանական միջուկային օբյեկտներին»,- ասել է նա իրանական Tasnim լրատվական գործակալությանը։

Իրանցի խորհրդարանականի խոսքով՝ «ԱԷՄԳ-ի պատվիրակությունն իրավասություն ունի միայն տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու իրանցի պաշտոնյաների հետ»։

ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները չդատապարտելը քննադատության ալիք է առաջացրել Իսլամական Հանրապետությունում և մեղադրանքներ, որ գործակալության ղեկավարությունը քաղաքականացնում է իր գործունեությունը: Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենք, որով դադարեցվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը:

Հուլիսի 22-ին էլ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի բացառում ապագայում գործակալության տեսուչների՝ իր տարածք վերադառնալու հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում