ՄՄարիամ Մխիթարյան

Ռազմական բախումներ աշխարհազորայինների հետ՝ Սիրիայի հյուսիսում և հարավում

Ռազմական բախումներ աշխարհազորայինների հետ՝ Սիրիայի հյուսիսում և հարավում

Սիրիայի հյուսիսում և հարավում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և կիսառազմական խմբավորումների միջև, կիրակի հաղորդել է The Guardian-ը։

Թերթը նշում է, որ փոխհրաձգություններ են եղել Սիրիայի հյուսիսում՝ զինվորականների և քրդական աշխարհազորայինների, ինչպես նաև հարավային Սուեյդա նահանգում՝ զինվորականների և դրուզ աշխարհազորայինների միջև։

Ըստ պարբերականի՝ նման բախումները ցույց են տալիս, որ Սիրիայի նոր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն ներքին հակամարտությունները լուծելու հարցում։ Ներկայումս Դամասկոսը ձգտում է պահպանել դրուզների հետ հրադադարը, ինչպես նաև իրականացնել քրդերի հետ կնքված համաձայնագիրը, որի արդյունքում Սիրիայի իշխանությունները պետք է վերականգնեն վերահսկողությունը հյուսիսում գտնվող հսկայական տարածքների նկատմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում