ՎՎարդուհի Հարությունյան

Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին նոր ահաբեկչական հարձակման դեպքում. Մոդի

Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին նոր ահաբեկչական հարձակման դեպքում. Մոդի

Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին նոր ահաբեկչական հարձակման դեպքում՝ հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին:

«Պակիստանից Հնդկաստանի վրա ցանկացած ահաբեկչական հարձակում վճռականորեն կկանխվի BrahMos թևավոր հրթիռների օգտագործմամբ, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում։ Համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական համակարգերի արդյունավետությունը «Սինդուր» գործողության ժամանակ», - նշել է Մոդին։

Գերձայնային թևավոր հրթիռներ BrahMos-ը մշակել է BrahMos Aerospace-ը, որը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է: Հրթիռն արտադրվում է ցամաքային, ծովային և օդային բազավորման տարբերակներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում