ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությանը՝ Թուրքիային հիշեցրել է, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:

ՄԱԿ-ն օրինակ է բերել սոցցանցերում տարածված բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են քուրդ կին քաղաքական գործիչ Հևրին Հալեֆի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈւ) անդամների սպանություններին՝ հավելելով, որ զանգվածային պատժիչ գործողությունների և Թուրքիայի հետ կապ ունեցող խմբերի վերաբերյալ տեղեկություններ է հավաքում այժմ:

«Մարդու իրավունքների միջազգային կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զանգվածային մահապատիժները հանդիսանում են լուրջ իրավախախտումներ և կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն։ Թուրքիան, իբրև պետություն, կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից իրականացվող իրավախախտումների համար»,- ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում