ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել են ջրանջատումների խնդիրների, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցեր

Քննարկվել են ջրանջատումների խնդիրների, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Երևան քաղաքում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։ Մասնավորպես կողմերը քննարկել են ջրանջատումների խնդիրների, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցերը։

 

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև հանրապետությունում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։

 

Մասնավորապես ներկայացվել են ՀՀ կառավարության 13․02․2025 թ․ թիվ 143-Ն որոշմամբ հաստատված հանրապետության տարածքի աղբահանության 3 գոտիների ինտեգրված համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները։

 

Այս համատեքստում նախարարության կողմից առաջարկվել է քննարկել Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների գործընթացը դիտարկել հանրապետության ընդհանուր աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում