ՎՎարդան Հովսեփյան

Նոր մանրամասներ զանգվածային թունավորման դեպքի վերաբերյալ

Նոր մանրամասներ զանգվածային թունավորման դեպքի վերաբերյալ

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել Արտաշատի թիվ 5 դպրոցի ճաշարանում և պարզել, որ երեխաները կերել են «Անահիտ Վարդանյան» Ա/Ձ-ի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա: Դպրոցում առկա պիցցայից վերցվել են նմուշներ, որոնք տրվել են լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ պիցցայի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում: Մեր թղթակիցը հայտնեց, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, մի քանի ժամից բոլորը հիվանդանոցից դուրս կգրվեն: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը: Քննչական կոմիտեից 1lurer.am -ին հայտնեցին, որ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում