Թուրքիայում և Կիպրոսում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայում և Կիպրոսում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայում և Կիպրոսում սաստիկ շոգի ֆոնին բազմաթիվ անտառային հրդեհներ են բռնկվել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, այրվել են հսկայական տարածքներ: Թուրքիայում մեկ օրում վեց նոր խոշոր անտառային հրդեհ է գրանցվել: Իրավիճակը վատթարացրել են ուժեղ քամին և շոգը։ Այդ երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի խոսքով՝ նահանգներից մեկում հրդեհի մարման ժամանակ զոհվել է 10 հրշեջ, ևս 14-ը վնասվածքներ է ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում մարդիկ տարհանվել են։

Խոշոր հրդեհ է բռնկվել Կիպրոսի Լիմասոլ քաղաքից հյուսիսում՝ դառնալով 2 մարդու մահվան պատճառ: Իշխանությունները փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառը, դիտարկվում է նաև հրկիզման վարկածը։ Տարերքը կանգնեցնել դեռ չի հաջողվում։ Հրդեհի է՛լ ավելի տարածման վտանգ կա մինչև 44 աստիճանի հասնող շոգի ֆոնին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում