ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի միակ՝ «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիրը կվաճառվի կամ կօգտագործվի որպես մետաղի ջարդոն. BBC

Ռուսաստանի միակ՝ «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիրը կվաճառվի կամ կօգտագործվի որպես մետաղի ջարդոն. BBC

Ռուսաստանի միակ՝ «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիրը վերանորոգելն այլևս իմաստ չունի, հայտարարել է Միացյալ նավաշինական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը։ Նավը երկար տարիներ վերանորոգման է ենթարկվել, և դա արժեցել է միլիարդավոր ռուբլիներ, հայտնում է BBC-ն։

Կոստինի կարծիքով՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը կարող է վաճառվել կամ դուրս գրվել որպես մետաղի ջարդոն: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել նրա հայտարարությունը։

«Ծովակալ Կուզնեցովի» հիմքը դրվել է ԽՍՀՄ-ում՝ 1982 թվականին, այն գործարկվել է «Լեոնիդ Բրեժնև» անվամբ և «Ծովակալ Կուզնեցով» է վերանվանվել 1991 թվականին՝ ընդգրկվելով Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի կազմում։ Որպես Ռուսաստանի միակ ավիակիր՝ «Ծովակալ Կուզնեցովը» Ռուսաստանի նավատորմի առաջատարն էր։

Ծառայության տարիներին այն բազմիցս վերանորոգվել ու արդիականացվել է, փոխվել են օգտագործված զենքերը և տախտակամածային ավիացիայի կազմը, որոնց համար մեծ ծախսեր են պահանջվել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում