ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի խորհրդարանն անընդունելի է համարում ԱՄՆ պատժամիջոցները

Թուրքիայի խորհրդարանն անընդունելի է համարում ԱՄՆ պատժամիջոցները

Թուրքիայի խորհրդարանը քննադատել է իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու՝ Վաշինգտոնի որոշումը: Թուրքիայի օրենսդիր մարմնի պատգամավոր Օզթյուրք Յըլմազի խոսքով՝ Թուրքիայի դեմ խիստ միջոցների կիրառումն անընդունելի է և չի համապատասխանում երկու երկրների դաշնակցային հարաբերություններին:

«ԱՄՆ-ը, լինելով մեր դաշնակիցը, Թուրքիային չի աջակցում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում: Հակառակը՝ պաշտպանության տակ է առել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Դա անընդունելի մոտեցում է: Իհարկե, պատժամիջոցները կարող են վնաս հասցնել մեր երկրին, սակայն, փաստը, որ ԱՄՆ-ը այդպես է վերաբերվում իր դաշնակցին՝ շատ տխուր է»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում