Վերսկսվել են մալայզիական անհետացած Բոինգի որոնումները

Վերսկսվել են  մալայզիական անհետացած Բոինգի որոնումները

Մարտի 8-ին անհետացած Մալայզիական ավիաուղիների Բոինգ 777 ինքնաթիռի որոնումները վերսկսվել են: Նոր փուլը մեկնարկել է Հնդական օվկիանոսի հարավում` Ավստրալիայի արևմտյան ափից մոտ 1800 կմ հեռու:

Որոնողական աշխատանքի մեջ ներգրավված է 3 հետախուզական նավ: Դրանցից առաջինը՝ GO Phoenix-ը, արդեն սկսել է աշխատանքը: Նավը հագեցած է տեսախցիկներով, օվկիանոսի հատակը զննող սարքավորումներով և ռեակտիվ շարժիչների վառելիքի ցուցիչներով, որոնք օգնելու են հայտնաբերել օդանավի բեկորները:

Հոլանդական ընկերության տրամադրած ևս 2 նավ առաջին հետախուզանավին է միանալու հոկտեմբերի վերջին: Մարտի 8-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրից Պեկին ուղևորվող Բոինգ 777 օդանավում եղել է 239 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 12 անդամները:

Թռիչքից մոտ մեկ ժամ անց ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրանից: Հետագայում պարզվել է, որ օդանավը կտրուկ շեղվել է չվերթուղուց և ուղղություն վերցրել Հնդկական օվկիանոս:

Այս և միջազգային այլ նորությունները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում