ՄՄարի Կոստանյան

«Volkswagen»-ը հրաժարվում է Թուրքիայում ներդրումներից

«Volkswagen»-ը հրաժարվում է Թուրքիայում ներդրումներից

«Volkswagen AG» գերմանական ավտոարտադրող ընկերությունը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը: Այս մասին հայտնում է «Handelsblatt» պարբերականը:

«Մենք լուրջ մտավախությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին»,- հայտարարել է ընկերության ղեկավարությունը՝ հասկացնելով, որ Թուրքիայի նկատմամբ միջազգային սուր քննադատության պատճառով «VW»-ն  անհանգստացած է իր հեղինակության և հավանական ռիսկերի համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել էր այն մասին, որ ավտոարտադրություն հիմնելու նպատակով որոշել է 164 մլն դոլարի ներդրում կատարել Թուրքիայի Մանիսա նահանգում: Գերմանական խոշոր ընկերությունը տարեկան պետք է արտադրեր 300 հազար ավտոմեքենա, նախագծի ներդրումը գնահատվում էր 1.3 մլրդ եվրո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում