ԳԳոհար Սիմոնյան

ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդիրը

ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդիրը

ԵՄ խոսնակ  Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ փախստականների համաձայնագրի համատեքստում Անկարային նյութական աջակցություն է տրամադրվում այն նպատակով, որպեսզի  սիրիացի փախստականները հենց Թուրքիայու՛մ մնան: Բայց եթե Անկարան մտադիր է փախստականներին բնակեցնել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում՝ ԵՄ օժանդակությունն անիմաստ է դառնում: 

«Թուրքիան պետք է հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սահմանած չափանիշներին»,- ասել է խոսնակը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ այդ երկրի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունները պատճառ են դառնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին և իրավիճակի  վատթարացմանը:

Կոսիյանչիչի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, չպետք է հեռանա ԵՄ արտաքին քաղաքականությունից:

«Վերջին զարգացումները շատ լուրջ են, այդ պատճառով էլ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկելու ենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների թեման»,- ասել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում