ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Սիրիայի հյուսիսում Անկարայի գործողությունների առնչությամբ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նախկին և գործող պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:  

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Ես շուտով հրամանագիր կստորագրեմ, որով պատժամիջոցներ կսահմանվեն Թուրքիայի կառավարության գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև՝ յուրաքանչյուրի դեմ, ով ապակայունացնում է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում»:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Թուրքիայի համար պողպատի մաքսատուրքերը դարձյալ 50 տոկոս դարձնելու մտադրության և Անկարայի հետ 100 միլիարդ դոլարի առևտրային գործարքի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին:

Բացի այդ՝ ԱՄՆ առաջնորդը սպառնացել է կարճ ժամանակում զրոյի հավասարեցնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան չհրաժարվի Սիրիայի հյուսիսում ապակառուցողական գործողություններից:

«Միացյալ նահանգները կօգտագործի տնտեսական պատժամիջոցները Սիրիայի տարածքում տեղի ունեցող սարսափելի գործողությունների մեջ ներգրավված բոլոր կողմերի դեմ: Պատրաստ եմ շատ արագ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա առաջնորդները շարունակեն այս վտանգավոր և կործանարար ճանապարհը», - պարզաբանել է Թրամփը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում