ՔՔրիստինա Մկրտչյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս:

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում՝ պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում