ԼԼիլիթ Ասատրյան

Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է ծրագրին համապատասխան. «Ճանապարհային դեպարտամենտ»

Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է ծրագրին համապատասխան. «Ճանապարհային դեպարտամենտ»

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան։ Կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները՝ բետոնե հենապատերի կառուցում՝ 4200 խմ ծավալով և շուրջ 600 գծամետր երկարությամբ, ցայսօր հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.2 մլն խմ, շինարարություն է իրականացվում նախատեսված կամուրջներից 14-ի վրա, այդ թվում արդեն իսկ կատարվել են 17.5 խմ բետոնացման աշխատանքներ։ Առաջին թունելում նախատեսված երկարությամբ հորատումը գրեթե ավարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի հորատման նախապատրաստման աշխատանքները։ Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը։ Ընթացքի մեջ են նաև այլ բնույթի աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Հիմնադրամից հիշեցնում են, որ Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում