Հայոց Ցեղասպանության համաշխարհային դատապարտմանն աջակցող ուսանողների նախաձեռնությունը

Հայոց Ցեղասպանության համաշխարհային դատապարտմանն աջակցող ուսանողների նախաձեռնությունը

Ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկության դրվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի տեքստում «ցեղասպանություն» բառը չկա։ Այդուհանդերձ, Գերմանիայի խորհրդարանն այդ բանաձեւով Թուրքիային կոչ է անում ճանաչել կատարված փաստը։ «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջումը հայ ժողովրդի հազարամյա պատմության մեծագույն եւ լրջագույն հետեւանքներունեցած աղետն էր։  

Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին է միացել Սան Սեբաստիանը: Քաղաքային խորհուրդը դատապարտող հայտարարությունն ընդունել է միաձայն: Մարտին ցեղասպանության բանաձևերն ընդունել էին Չիրիվեյա, Պինտո և Բետերա քաղաքները:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հայկական ուսանողական ակումբը ուշարգավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նրանք բուհի բակում տեղադրել են պաստառ, որի վրա Հայոց Ցեղասպանության համաշխարհային դատապարտմանն աջակցող ուսանողները կարող էին թողնել իրենց ձեռքի դրոշմը: Մասնակիցները կարող էին ձեռքերին պատկերել անգլերեն AG տառերը` խորհրդանշելու Արմինիըն Ջենոսայդը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Եվրատեսիլում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Թամար Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում