Սիրիայի հայաշատ Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում դեռևս ռազմական բախումներ չկան. ԱԳՆ խոսնակ

Սիրիայի հայաշատ Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում դեռևս ռազմական բախումներ չկան. ԱԳՆ խոսնակ

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով և մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների համայնքային կառույցների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ նրանք ձեռնարկում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի աջակցեն մեր այն հայրենակիցներին, որոնք այնտեղից տեղափոխվելու ցանկություն են հայտնել:

Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում հայերի թիվը մոտ 3000 է, նրանք հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում, որտեղ, ըստ Ա.Նաղդալյանի, առայժմ ռազմական բախումներ չկան, ուստի ներկայումս այդ շրջաններից սիրիահայերի արտակարգ տեղափոխման հարց դրված չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում