ԱԱնի Օհանյան

Մհեր Գրիգորյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ՀԸԳՀ կիրարկման ընթացքը

Մհեր Գրիգորյանը և  Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ՀԸԳՀ կիրարկման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ:

 

Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը:

 

Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելը երկուստեք ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում