ՄՄարի Կոստանյան

Ամերիկացիները «վաճառեցին մեզ». քուրդ ապստամբներ

Ամերիկացիները «վաճառեցին մեզ». քուրդ ապստամբներ

Սիրիայի հյուսիսային շրջանում ԱՄՆ ռազմաբազայի անվտանգությունն ապահովող քրդական ուժերը «CNN» հեռուստաընկերությանը հայտնել են, որ Միացյալ Նահանգները դավաճանել են իրենց այն ժամանակ, երբ Սիրիայից դուրս են բերել ամերիկյան զորախմբերը՝ կանաչ ճանապարհ հարթելով Թուրքիայի համար: Քրդերը հայտարարել են, որ ամերիկացիները «վաճառել են իրենց» և հավելել են, թե ակնկալիք չունեն, որ այդ երկիրը կաջակցի իրենց՝ Թուրքիային հակահարված տալու հարցում: «CNN» հեռուստաընկերությունը նշում է, որ ամերիկյան ռազմակայանում քրդերի ու ամերիկացիների հարաբերությունները լարված են: Չնայած Սիրիայի սահմանամերձ վտանգավոր շրջաններից դուրս են բերվել ամերիկյան զորախմբերը, այնուամենայնիվ, ԱՄՆ զինվորականները դեռևս մնում են արաբական երկրի հյուսիսային շրջանների առավել ապահով վայրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում