ՎՎահե Դավթյան

Չարենցավան քաղաքի չգործող գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Չարենցավան քաղաքի չգործող գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 14-ին՝ ժամը 00:18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։50-ին։ Գործարանի տարածքում առկա չորս հարկանի շինության առաջին հարկում (մոտ 220 քմ) այրվել է խոտանված Lexus մակնիշի ավտոմեքենա, թեփ (մոտ 3 խմ), կուտակած փայտ (մոտ 5 խմ) և խոտածածկույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում