ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 71:77 հաշվով պարտվել է Իռլանդիայի ընտրանուն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 29 միավոր:

Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մրցելով Էստոնիայի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում