Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո

Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո

Ամերիկյան կողմը Մալայզիայում կայացած բանակցությունների ընթացքում հիասթափություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության լուծման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Այդ մասին Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել. դժգոհություն և հիասթափություն առաջընթացի բացակայության պատճառով»,- նշել է Ռուբիոն: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը շատ ժամանակ և ջանք է ներդրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար, սակայն բավարար առաջընթաց չի գրանցվել: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել:

Ռուբիոն նաև չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, նրա խոսքով՝ այդ հարցը համակարգվում է Կոնգրեսի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում