ՄՄարի Կոստանյան

Մակրոնը Թրամփին հորդորել է քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ

Մակրոնը Թրամփին հորդորել է քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակցի հետ, որի ժամանակ շոշափվել է սիրիական թեման: Ֆրանսիայի ղեկավարը ԱՄՆ նախագահին հորդորել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտվեն: Մակրոնը նաև ընդգծել է տարածաշրջանում իսլամիստական նոր խմբավորումների ձևավորման կանխարգելման և խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Ելիսեյան Դաշտերի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկա օրերին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քննարկումների օրակարգում սիրիական թեման առաջնային է լինելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում