ՄՄարի Կոստանյան

Արաբական Լիգայի երկրների արտգործնախարարները հանդիպում են Կահիրեում

Արաբական Լիգայի երկրների արտգործնախարարները հանդիպում են Կահիրեում

Արաբական Լիգայի երկրների արտգործնախարարներն այսօր հանդիպում են արաբական կառույցի Կահիրեի կենտրոնակայանում:  Օրակարգում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ու իրավիճակի սրման թեման է: Արաբական Լիգայի երկրների արտահերթ նիստ գումարելու որոշումը կայացվել էր հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օդուժի ավիահարվածների մեկնարկից անմիջապես հետո: Հանդիպման նախաձեռնողը Եգիպտոսի իշխանությունն է եղել: Արաբական Լիգայի խորհրդի Եգիպտոսի ներքին քաղաքական հարցերի գործադիր տնօրեն Իզզատ Սաադի խոսքով՝ Սիրիայի հարցով արտահերթ նիստը կարող է նշանակել նաև Դամասկոսի շուտափույթ վերադարձ, որի անդամակցությունը կառույցին կասեցվել էր 2011 թվականին՝ կապված երկրում ներքին հակամարտության մեկնարկի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում