ՄՄարի Կոստանյան

ՄԱԿ-ում ձգում են գոտիները. գումար չկա

ՄԱԿ-ում ձգում  են գոտիները. գումար չկա

ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում կսահմանափակվի էլեկտրաջերմամատակարարումը, կփակվի նաև ճաշարանը: Միջազգային կառույցում գումարի խիստ պակաս կա, որովհետև ՄԱԿ-ի 60 անդամ երկրները կառույցի բյուջե չեն փոխանցել մոտ 1.5 մլրդ դոլար, ինչն էլ պատճառ է դարձել տնտեսման խիստ ռեժիմի համար:

Ի դեպ, փաստաթղթերի  թարգմանությունների գործընթացը նույնպես կսահմանափակվի: Այժմ բոլոր փաստաթղթերը կլինեն բնօրինակով, ժամանակավոր կդադարեցվեն ոչ պաշտոնական հանդիպումներն ու միջոցառումները:

Սա դեռ ամենը չէ. մոտ ժամանակում աշխատակիցներին, հավանաբար, հնարավոր չլինի նույնիսկ աշխատավարձ վճարել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում